ԱՄՆ-ի ռազմական հարվածները Իրանի երեք միջուկային օբյեկտներին չեն ոչնչացրել երկրի միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները և, հավանաբար, միայն ամիսներով հետ են մղել այն՝ ըստ ԱՄՆ հետախուզության նախնական գնահատականի, հաղորդում է CNN-ը: «Այս ենթադրյալ գնահատականի արտահոսքը հստակ փորձ է նվաստացնելու նախագահ Թրամփին և վարկաբեկելու այն քաջարի կործանիչ օդաչուներին, ովքեր հիանալի աշխատանք են կատարել Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու համար»,- CNN-ին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը:               
 

Հոգեբարոյական դատարկություն և քաղաքակրթական ավանդական արժեքների մնացորդների վերջնական ավերակում

Հոգեբարոյական դատարկություն և քաղաքակրթական ավանդական արժեքների մնացորդների վերջնական ավերակում
17.10.2024 | 07:16

Գաղափարական ու իմաստային վակուումը մեզնում նպաստավոր պայմաններ է ստեղծում այդ դատարկությունը ամեն տեսակ աղբով լցնելու համար։

Իսկ մեր հոգեբարոյական դատարկությունը լցնելու համար նախատեսված բազմազան աղբերը ինչ-որ պատահակորեն մեզ հանդիպած աղբեր չեն, այլ նպատակային աղբեր, որոնց հիմնական նպատակը մարդկանց մոտ քաղաքակրթական ավանդական արժեքների մնացորդների վերջնական ավերակումն է, այսինքն, մարդկանց իրենց ավանդական էության վերջին մնացորդներից զրկելը։

Եթե մենք մեզ հարց տանք, թե որևէ երկրի պետական կյանքում ի՞նչ է նշանակում կայունություն, և ինչպե՞ս է դա ձեռք բերվում, ապա եթե առժամանակ մի կողմ թողնենք այդ կայունության մեջ արտաքին ուժերի դերը, հարցի պատասխանը կլինի հետևյալը։

Ամեն մի երկրում կայունությունը նշանակում է ներքին ուժերի միջև բալանսի արդյունքում նրանց միջև դինամիկ հավասարակշռություն, որը պետական կյանքում իշխանության և ժողովրդի միջև ուժային կամ փոխադարձ ճնշումային բալանսն է։

Եվ ինչքան ժողովրդի քաղաքակրթական էությունը ցածր լինի, այնքան այդ փոխադարձ ճնշումային բալանսը կլինի ավելի ցածր մակարդակում ու իշխանության օգտին, քանի որ ժողովուրդը կլինի ավելի անհասկացող ու, հետևաբար, ավելի հնազանդ։

Իսկ դրան հասնելու ամենակարճ ճանապարհը կրթական համակարգը փլուզելն է և դրանով մարդկանց մոտ գաղափարական ու իմաստային վակուում ստեղծելը, որն էլ կարելի է լցնել տարատեսակ նպատակային աղբերով, ներառյալ ԼԳԲՏ, գենդերային և մարդկանց ավելի ևս պարզունակացնող այլ տեսակի աղբերը։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 5369

Մեկնաբանություններ